ՍԴ-ում փաստաթուղթ կա, որտեղ արձանագրված է Սեդա Սաֆարյանի խոստովանությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի շուրջ Սահմանադրական դատարանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Մասնավորապես, Սահմանադրական դատարանում կա կոնկրետ փաստաթուղթ, որտեղ արձանագրված է, որ հունվարի 10-ի ՍԴ աշխատակարգային նիստի ժամանակ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավորներին խոստովանել է, թե ինչ քայլ է արել: Արձանագրվել է, թե ՍԴ դատավորները ինչ հարցեր են տվել իրեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՍԴ դատավորները հունվարի 10-ից համարել են, որ սկսվել է հաշվարկը, ու հենց այդ օրվանից իրենք ունեն երեք ամիս ժամանակ դիմում ներկայացնելու Սեդա Սաֆարյանի գործողության մասով: Եվ, ահա, 3 օրից կլրանա մեկ ամիսը, սակայն մինչ օրս որեւէ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով դիմում չի ներկայացրել: Դեռեւս կա երկու ամիս, ու ոչինչ բացառել հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին 168.am -ը եւ փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկություն հրապարակեցին այն մասին, որ 2022թ. դեկտեմբերի 28-ին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը՝ որպես դիմողների ներկայացուցիչ, այսինքն՝ որպես փաստաբան, հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է մուտք արել Վերաքննիչ քրեական դատարան, այսինքն՝ զբաղվել է փաստաբանությամբ:
Սեդա Սաֆարյանը, սակայն, չէր կարող հանդես գալ որպես փաստաբան, քանի որ նա դատավոր է. դա արգելված է օրենքով:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: