Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է
Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ընտանիքի հարազատները։
Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամբ 2 հայեր, որոնք ամուսիններ էին: Նրանց երկու երեխաները գտնվում էին հիվանդանոցում։
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը այս պահի տվյալներով 1760 է, վիրավորվել է 12068 մարդ։