Իսպանիայում հաղորդել են, որ Դանի Ալվեշն արտոնություններ է ստանում բանտում
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշն արտոնություններ է ստանում բանտում։ Այս մասին պատմել է Կատալոնիայից ոչ հեռու գտնվող Brians 2 բանտի այցելուներից մեկը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
«Արտոնություններ ստանո՞ւմ է Ալվեշը։ Չգիտեմ ինչպես պատմել այդ մասին։ Ելնելով իմ լսածից՝ այո։ Կարևոր գործ է, նա հայտնի ֆուտբոլիստ է»,- ասել է այցելուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 39-ամյա Ալվեշը բռնաբարության մեղադրանքով կարող է ազատազրկվել մինչև 12 տարով: Նա կալանավորվել է՝ առանց գրավի հնարավորության:
Աղբյուր ArmSport.am