Պերուում բողոքի ցույցերի ժամանակ վանդալիզմի համար դատապարտվել է 27 մարդ
Պերուում մոտ 30 մարդ դատապարտվել է ազատազրկման՝ երկրում բողոքի ցույցերի ժամանակ վանդալիզմի համար, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է ներքին գործերի նախարարությունը։
«Ընդհանուր առմամբ 27 մարդ դատապարտվել է երկրում բողոքի ցույցերի ժամանակ վանդալիզմի համար… Նրանք դատապարտվել են ավելի քան երեք տարվա ազատազրկման, նրանցից պահանջվում է նաև վճարել գրեթե 13,000 դոլար»,- ասվում է զեկույցում։
Բացի դրանից, ևս 22 անձ դատապարտվել է նախնական կալանքի՝ մեկից մինչև տասնութ ամիս ժամկետով, մինչ նախաքննությունը շարունակվում է։