Աղետը մեծ է, համերաշխությունն էլ պետք է մեծ լինի. Փայլանը՝ Թուրքիայի երկրաշարժի մասին
Երկրաշարժի գոտում գտնվող մեր շատ քաղաքացիներ իրենց վնասված տների պատճառով այս ցուրտ եղանակին փողոցներում են մնացել։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը․
«Բոլոր նրանք, ովքեր հոգ են տարել, որ իրենց տունն ամուր լինի, բացեք ձեր դռները նրանց համար, որոնք փողոցում են մնացել:
Աղետը մեծ է, համերաշխությունն էլ պետք է մեծ լինի»,-գրել է հայազգի պատգամավորը։