Ձանիոլոն համաձայնության է հասել թուրքական ակումբի հետ
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն շուտով կմեկնի Թուրքիա՝ «Գալաթասարայ» տեղափոխությունն ավարտին հասցնելու համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նա արդեն պայմանագիր է կնքել Ստամբուլը ներկայացնող թիմի հետ։ Պայմանագրում 35 մլն եվրոյի հրաժարագնի կետ է ներառվել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական ակումբը 23-ամյա խաղացողին առաջարկում է պայմանագիր մինչև 2027 թվականը։ Ձանիոլոյի աշխատավարձը կարող է հասնել 3 միլիոն եվրոյի մեկ մրցաշրջանում։
Իտալացու և հռոմեացիների միջեւ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
Այս մրցաշրջանում նա «Ռոմայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am