Թուրքիայում երկրաշարժի պատճառով ավելի քան 5,6 հազար շենք է փլուզվել
Թուրքիայում երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի թիվը հասել է 5606-ի։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 6-ին հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարման վարչության երկրաշարժերի և ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարը։
Նա քաղաքացիներին հորդորել է չմտնել վնասված շենքեր այն հատվածներում, որտեղ հետցնցումները շարունակվում են։
Վերջին տվյալներով՝ զոհվել է 1,6 հազար մարդ, վիրավորվել՝ 11,1 հազարը։
Փետրվարի 6-ի գիշերը սեյսմոլոգները 7,7 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի մոտ, որը գտնվում է Սիրիայի սահմանի մոտ։ Կեսօրից հետո կրկին 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս տարերային աղետից տուժել են նաեւ սիրիական նահանգները՝ ավելի քան 1 հազար մարդ զոհվել է, եւս 2,4 հազարը վիրավորվել։