Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 538-ի
Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 538-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սիրիայի առողջապահության նախարարությունն ու հավելում, որ տուժածների թիվը 1353 է:
Գերատեսչությունն ընդգծում է, որ հրապարակված տվյալները վերջնական չեն: