Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել է
Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 430-ի։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է Սիրիայի առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ տուժել է 1315 մարդ։
Նախարարությունը նշել է, որ տուժածների մասին տեղեկությունները վերջնական չեն: