Բարսելոնան հաստատել է, որ Բուսկետսը վնասվածք է ստացել
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վնասվածք է ստացել։
34-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի կոճի կապանի պատռվածք։
Այս կերպ, Բուսկետսը ստիպված կլինի բաց թողնել ԵԼ-ում ՄՅՈՒ-ի դեմ առաջին խաղը։
Հանդիպումը կկայանա Բարսելոնայում փետրվարի 16-ին։