Իրանի նախագահը ծրագրում է այցով մեկնել Չինաստան
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մտադիր է այց կատարել Չինաստան։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Իրանի նախագահի այցը Չինաստան այն միջոցառումներից է, որոնք ծրագրվում են երկու երկրների համատեղ համաձայնագրի հիման վրա: Դա կկատարվի իր ժամանակին», - այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ մշտական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ պատասխանելով այցի ժամկետների մասին հարցին։