Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Մասնակցել են նախարարի տեղակալներն ու բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Արմեն Փամբուխչյանին զեկուցվել է Ներքին գործերի ն
Հայտնի են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված ազգությամբ հայ քաղաքացիների անունները:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, երկրաշարժի հետևանքով զոհվել են ամուսիններ են՝ Սամի Թաբաշը և Աիդա Թաբաշը:
Գոչունյանը նաև հայտնեց, որ նրանց զավակները ծանր վիրավոր են:
Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամբ 2 հայեր, որոնք ամուսիններ էին:
Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի, վիրավորների թիվը գերազանցել է 5000-ը: