ՆԱՏՕ-ն կօգնի երկրաշարժից տուժած Թուրքիային
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն շտապ կարգով օգնություն է մոբիլիզացնում Թուրքիայի երկրաշարժից տուժածներին: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ստոլտենբերգի գրառումը Twitter-ում:
«Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում մեր դաշնակից Թուրքիային այս սարսափելի երկրաշարժի կապակցությամբ: Ես կապի մեջ եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն այժմ օժանդակություն են մոբիլիզացնում»,- գրել է Ստոլտենբերգը։
Full solidarity with our Ally #Türkiye in the aftermath of this terrible earthquake. I am in touch with President @RTErdogan and Foreign Minister @MevlutCavusoglu, and #NATO Allies are mobilizing support now.
— Jens Stoltenberg (@jensstoltenberg) February 6, 2023
Ժամը 04:17-ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Գրանցվել է նաև 78 հետցնցում: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2323-ը: Նաև հաղորդվել Է Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին:
Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։