Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«1042 վիրավոր, 326 զոհ Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներում, զոհերի թիվը վերջնական չէ», - հայտնել է Արաբական Հանրապետության առողջապահության նախարարությունը Facebook-ում։
Սիրիայի՝ Դամասկոսի կողմից չվերահսկվող շրջաններում զոհերի, վիրավորներիի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ժամը 04:17-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Գրանցվել է նաև 78 հետցնցում: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում զոհվել է 912 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 5000-ը: