284 մարդկային կորուստ Թուրքիայում․ հրապարակվել են պաշտոնական տվյալներ
Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել 284 մարդ, տուժել՝ գրեթե 2,5 հազար մարդ, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 284 քաղաքացի, տուժել է 2 323»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Օքթայը:
Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում:
Ամենից շատ զոհեր կան Քահրամանմարաշ նահանգում, որտեղ գտնվում էր էպիկենտրոնը ՝ 70 զոհ, այնտեղ ավերվել է մոտ 300 շենք։ Վիրավորներն ամենաշատն են Շանլըուրֆա նահանգում՝ մոտ 600։