Քննիչի վարույթում գտնվող քրեական գործով կալանավորված անձին շանտաժի են ենթարկում․ Արսեն Մկրտչյան
Փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Շատ վտանգավոր մի հին ԽՍՀՄ-ական ԿԳԲ-ի ավանդույթ է վերադարձել մեր կյանք` քննիչի վարույթում գտնվող քրեական գործով կալանավորված անձին այցելում և շանտաժի են ենթարկում, հակելով համագործակցության, օպերները։
Առաջարկում եմ` դադարեցնել քննչական մարմինների խիարիզացիան, որովհետև օպերի հետ «բացվող» մեղադրյալը դրա մասին հաստատ պատմում է նաև պաշտպանին, իսկ պաշտպանի հեչ տանձին էլ չի, որ այդ նենգ գաղտնիքները թաքուն պահվեն մինչև դատարան` կարող է և Facebook-ում հրապարակել, որ «Վարդաշեն» ՔԿՀ տանելու ենթակա օպերի փաստաբանն էլ լավ ապրի։
Հ.գ. Համը չհանեք` Ձեր վաղվա մտածածը` հլը երեկ մեր համար արդեն հնացած է եղել»։