Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ավերվել է Այնթափի պատմական ամրոցը
Թուրքիայում փետրվարի 6-ի վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է նաև Այնթափի պատմական ամրոցը։
«News.am»-ի փոխանցմամբ՝ թուրքական Milliyet-ը հայտնել է, որ Թուրքիան ցնցած երկրաշարժի հետևանքով ավերվել է Այնթափի հզոր ամրոցը, որը երկար տարիներ կանգուն է եղել։
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17-ին 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։
Մահացածների թիվը անցնում է 70-ը, վիրավորներինը՝ 400-ը։