Սիրիայում կրկնակի ավելացել է երկրաշարժի հետևանքով կյանքից զրկվածների թիվը
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ տուժել է առնվազն 639 մարդ։ Նշվում է, որ զոհերի և տուժածների մեծ մասը գրանցված է Լաթաքիա, Հալեպ, Համա և Տարտուս նահանգներում։ Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները վկայակոչել էին 111 զոհվածների տվյալները։
Սիրիայի Դամասկոսի կողմից չվերահսկվող շրջաններում զոհերի, տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվում։
Արաբական Հանրապետության առողջապահության նախարարի օգնական Ահմեդ Դումեյրիան ընդգծել է, որ «սրանք դեռ վերջնական թվեր չեն, և զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են»։