Սիրիայում փլատակներից դուրս է բերվել ավելի քան 110 մարդու մարմին
Սիրիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվն անցել է 110-ից, Թուրքիայում՝ հասել 76-ի, հայտնել են իշխանությունները։
«Հալեպ, Լաթաքիա, Համա եւ Տարտուս նահանգներում զոհվել է 111 մարդ, վիրավորվել՝ 516-ը»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել են Սիրիայի առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել 42 զոհի և ավելի քան 330 վիրավորի մասին։