Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 70 մարդ է կյանքից զրկվել, վիրավորների թիվը հասել է 440-ի
Թուրքիայի յոթ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 76 մարդ, վիրավորվել՝ 440-ը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է Աղետների կանխարգելման և արձագանքման գրասենյակը (AFAD):
«Առավոտյան ժամը 06.30-ի դրությամբ յոթ նահանգներում 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշի Պազարչիկ թաղամասը, զոհվել է 76, վիրավորվել՝ 440 մարդ»,- տեղեկացնում են վարչությունից։
7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:17-ին Քահրամանմարաշ նահանգում և ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքների։ Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, իսկ երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։