Սիրիայում երկրաշարժն առնվազն 42 մարդու կյանք է խլել
Առնվազն 42 մարդ է զոհվել Սիրիայի որոշ շրջաններում մի քանի շենքերի փլուզման հետևանքով 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայի հարավ-արևելքում, հայտնում են պետական լրատվամիջոցները, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է alarabiya.net-ը:
«Նախնական տվյալներով, երկրաշարժի հետևանքով Հալեպում, Համայում և Լաթաքիայում գրանցվել է 42 զոհ և 200 վիրավոր»,- հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով առողջապահության նախարարության ներկայացուցչին։
Երկուշաբթի վաղ առավոտյան երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայում՝ ավերելով շենքեր և խուճապահար անելով բնակչությանը: Զոհվել է առնվազն 100 մարդ, և սպասվում էր, որ զոհերի թիվը կավելանա:
Փրկարարներն ու բնակիչները որոնում էին սահմանի երկու կողմերում գտնվող բազմաթիվ քաղաքներում փլված շենքերի փլատակների տակ ողջ մնացածներին:
Երկրաշարժը, որը զգացվել է մինչև Կահիրե, եղել է Գազիանթեփ քաղաքից հյուսիս՝ Սիրիայի սահմանից մոտ 90 կմ (60 մղոն) հեռավորության վրա գտնվող տարածքում: