Հայտնի է, թե երբ Պոգբան կվերադառնա խաղադաշտ
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է վնասվածքից ապաքինվելուն, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Football-Italia-ն:
Աղբյուրի տեղեկություններով, ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ վերադառնալ փետրվարի 16-ին կայանալիք Եվրոպա լիգայի «Նանտի» դեմ խաղում:
Պոգբան անցյալ ամառ վերադարձավ Յուվենտուս, բայց դեռևս չի խաղացել թուրինյան ակումբում՝ մենիսկի վնասվածքի և վիրահատության պատճառով: Ավելի ուշ Պոգբան ազդրի մկանային վնասվածք ստացավ։
Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: