Չինաստանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել օդապարիկի խոցման առնչությամբ
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դժգոհություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ԱՄՆ-ը խոցել է չինական «հետախուզական օդապարիկը»։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արձագանքելով «լրտեսական օդապարիկի» ոչնչացմանը՝ Պեկինը բողոքել է և ասել, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքելու, պարզաբանում է Bloomberg-ը։
Չինաստանի ԱԳՆ-ն Վաշինգտոնի գործողություններն անվանել է «ակնհայտ չափից ավելի արձագանք» և գործող միջազգային պրակտիկայի խախտում։ ԱԳՆ-ից նաև պնդում են, որ օդապարիկը նախատեսված է եղել քաղաքացիական նպատակների համար և պատահաբար է մտել ամերիկյան օդային տարածք։
Հիշեցնենք՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը շաբաթ օրը Հարավային Կարոլինայի երկնքում՝ երկրի հարավարևելյան ափերի մոտ, խոցել են Չինաստանին պատկանող օդապարիկը: