Լեհաստանը որոշել է մեկուսանալ Ռուսաստանից էլեկտրական պարիսպով
Լեհաստանը ծրագրում է էլեկտրոնային պարիսպ կառուցել Կալինինգրադի մարզի հետ սահմանին։ Կապալառուների հետ արդեն պայմանագիր է կնքվել, պարսպի վրա կծախսվի 84 մլն դոլար, իսկ աշխատանքները կսկսվեն մարտին, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ լեհական լրատվամիջոցներին հայտնել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Աննա Միխալսկան։
Նա նաև բացատրել է, որ էլեկտրոնային պարիսպը սենսորների և տեսախցիկների համակարգ է, որը թույլ կտա վերահսկել սահմանը օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի, ցանկացած եղանակին:
Լեհաստանը պարիսպ է կառուցել նաև Բելառուսի հետ սահմանին։ Այն ձգվում է 186 կիլոմետր, հագեցած է տեսախցիկներով, սենսորներով: