Ռուսաստանի ներկայացուցիչն առաջին անգամ դարձել է «Միսիս Տիեզերք» (լուսանկարներ)
34-ամյա Ելենա Մաքսիմովան նվաճել է «Միսիս Տիեզերք» տիտղոսը։ Մրցույթն անցկացվել է Սոֆիայում. դրան մասնակցել են ներկայացուցիչներ 120 երկրից, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է gazeta.ru-ն։
Աղբյուրը նկատում է, որ 2007 թվականից ի վեր անցկացվող «Միսիս Տիեզերք» գեղեցկության մրցույթում առաջին անգամ հաղթող է ճանաչվել ՌԴ ներկայացուցիչը։
Աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կինն ապրում է Իժևսկում, ունի որդի և դուստր, ինչպես նաև ղեկավարում է լեզվի դպրոցների ցանցը: Մաքսիմովան փորձառու ճանապարհորդ է։ Նա այցելել է 34 երկիր, իսկ Ավստրալիայում նույնիսկ ստացել է պրոֆեսիոնալ ջրասուզակի որակավորում։