Բեռլինի տարեցների խնամքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Շտապ օգնության մոտ 100 աշխատակից մեկնել է Բեռլինի ծայրամասում գտնվող Շպանդաու շրջանի ծերանոց՝ հրդեհը և դրա հետևանքները վերացնելու, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է գերմանական rbb ռադիոն։
Պարզաբանվում է, որ հրդեհը բռնկվել է ծերանոցի երկրորդ հարկում։ Ըստ ռադիոյի՝ առնվազն մեկ մարդ ծանր վիրավորվել է։
Հրդեհի պատճառը դեռևս պարզ չէ։