Մեսսին հանճար է. Մարկինյոս
ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը խանդավառությամբ է խոսել իր թիմակից Լիոնել Մեսսիի խաղի մասին. Նախօրեին 35-ամյա արգենտինացին դիպուկ հարվածով փարիզցիներին հաղթանակ էր բերել Թուլուզի հետ խաղում(2:1)։
«Մեսսին հանճար է. Նրա մասին ոչ մի վատ խոսք չի կարելի ասել։ Նա ֆենոմեն է։ Մեսսին իրեն ամեն ինչում փորձեց ու ամեն ինչ հաղթեց. Միևնույն ժամանակ, նա մշտապես մոտիվացված է մնում նոր ձեռքբերումների համար։ Նա միշտ ավելին է ուզում։ Ես շատ ուրախ եմ, որ Մեսսին մեզ հետ է։ Նա մոտիվացված է և ցանկանում է օգնել թիմին»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մարկինյոսը: