Կեմերովոյում վայրի կենդանին սարսափելի վթարի պատճառ է դարձել
Կեմերովոյի մարզի Ռ-255 «Սիբիր» մայրուղու վրա սարսափելի վթարի հետևանքով մահացել են փոքր երեխաներն ու նրանց ծնողները։ Վթարի պատճառը ճանապարհի 239-րդ կիլոմետրին վայրի կենդանու հայտնվելն է եղել, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ նշել են ՆԳՆ մարզային վարչությունից։
Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 16։00-ին՝ Տոպկի գյուղի մոտակայքում։ Գազանը, որը դուրս է եկել ճանապարհի վրա, վախեցրել է Volkswagen Polo-ի վարորդին. նա պտտել է ղեկը՝ փորձելով խուսափել բախումից, սակայն մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի՝ հենց բեռնատարի անիվների տակ:
Մարդատար ավտոմեքենայում գտնվողները՝ ծնողները, երեք տարեկան աղջիկը և երկու ամսական տղան, մահացել են` մինչ բժիշկների ժամանումը։