Մոսկվայում հարբած ուսանողները ավտոմատով հրաձգություն են իրականացրել
Մոսկվայի բուհերից մեկի առաջին կուրսի չորս հարբած ուսանող Մոսկվայի Միչուրինսկի պողոտայի մերձակայքում գտնվող փողոցում կրակել են Կալաշնիկովի ինքնաձիգից։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է REN TV-ն։
Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 4-ի գիշերը։
Մայրաքաղաքի ՆԳՆ-ում հաստատել են միջադեպի մասին տեղեկությունը։
Ոստիկանությունը չորս երիտասարդի բերման է ենթարկել ու տարել բաժին։ Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կատարվում է հետաքննություն: