Կանավարոն հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից
Իտալական «Բենևենտոն» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոյին, հայտնում է ակումբի կայքը։
Կանավարոն գլխավորել է «Բենևենտոն» 2022 թվականի սեպտեմբերին։ Իտալական B Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ակումբը գտնվում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ հորիզոնականում։ Թիմը 23 խաղում ունի 23 միավոր։
Կանավարոն երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ, նույնքան անգամ՝ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ։ 2006 թվականին Ֆաբիոն Իտալիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։