Ես չգիտեմ, թե ինչ պետք է լինի մեզ հետ, որպեսզի արթնանանք․ Ալիսոն Բեքեր
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը «Վուլվերհեմփթոնին» 0-3 հաշվով պարտվելուց հետո կիսվել է մերսիսայդյան թիմի անհաջող մրցաշրջանի մասին իր կարծիքով։
«Ֆուտբոլում երբեմն սխալվում ես և պատժվում: Մենք դա արեցինք նորից ու նորից: Երկու սխալ, խաղի սկզբում` երկու գոլ. Մենք դժվարացնում ենք ամեն ինչ մեզ համար: Դրանից հետո մենք հիանալի անցկացրինք երկրորդ խաղակեսը: Մենք կարող էինք կանխել 3-րդ բաց թողած գնդակը, սակայն մրցակիցը լավ հնարավորություն ուներ։
Ես չգիտեմ, թե ինչ պետք է լինի մեզ հետ, որպեսզի արթնանանք: Մենք գալիս ենք այստեղ, ասում ենք, որ պետք է հավատանք մեզ, բայց խաղադաշտում մեզ այդպես չենք պահում և արժանի չենք դրան։ Մենք ունենք նույն խաղացողները, ովքեր այդքան մեծ հաջողություններ են ունեցել այս ակումբում, և մենք այնքան վատ ենք հանդես գալիս: Դժվար է ասել, թե ինչու:
Ես չեմ ասում, որ չեմ հավատում, որ մենք չենք կարող ետ վերադառնալ: Ես ուղղակի այնքան հիասթափված եմ այսօրվա խաղից: Մենք պետք է շարունակենք աշխատել»,-ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Ալիսոնի խոսքերն է մեջբերում BBC-ն: