44-օրյա պատերազմում զոհված Արսենի 2 եղբայրները շարունակում են ծառայությունը Զինված ուժերում․ «Զինուժ»
«Զինուժ մեդիան» ամփոփում է շաբաթը․
«Անակնկալ այցեր զինված ուժերի զորամասեր։ Պաշտպանության նախարարը հետևում է անձնակազմի ծառայությանն ու պայմաններին, հանդիպում սպաների ու զինվորների հետ։
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ակտիվ փուլում է, մասնակիցները պատրաստվում են որակավորման քննություններին։ Զինուժի անդրադարձը։
Ձմեռային զորակոչն ավարտված է։ Նորակոչիկների նոր կազմը սերտում է զինծառայության այբուբենը։ Ժամկետայինների առաջին քայլերն ու առաջին տպավորությունները։
Ընտանիքի երեք որդին հայրենիքինն են։ Տեր-Պողոսյանների երկու զավակները պահում են հայրենի սահմանագոտին, կրտսերն անմահացել է 44-օրյա պատերազմում։
Սերունդների անմնացորդ կռիվը։ Հայր Ավագյանը կյանքի գնով պաշտպանեց հայրենիքն առաջին պատերազմում, որդին՝ երկրորդում»։