Բայկոնուրից արձակվել է «Proton-M» հրթիռը
«Proton-M» կրիչ-հրթիռը «Elektro-L» 4 համարի արբանյակով արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ մեկնարկը հեռարձակել է «Ռոսկոսմոս»-ը։
Հրթիռն արդեն արբանյակ է արձակել Երկրի ցածր ուղեծիր:
«Electro-L» թիվ 4 հիդրոօդերևութաբանական արբանյակը պետք է օգնի օդերևութաբաններին Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մոնիտորինգի հարցում։