Կիպրոսում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը
Կիպրոսում նախագահական ընտրությունների քվեարկությունը սկսվել է վաղ առավոտյան, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Sigma հեռուստաալիքը։
Կիպրոսի բնակիչները կարող են քվեարկել կղզու 1113 ընտրատեղամասում, իսկ արտասահմանում՝ 35 ընտրատեղամասում։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է ռեկորդային թվով 14 թեկնածու։ Նրանց թվում առաջին անգամ կա երկու կին։
Կիպրոսի գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ով երկիրը ղեկավարում է 2013 թվականից, չի առաջադրվել։
Նոր նախագահի անունը ընտրական հանձնաժողովը կհայտարարի փետրվարի 5-ին, ժամը 22.00-ին, հատուկ արարողությամբ, կամ փետրվարի 12-ին, եթե քվեարկության առաջին փուլով հաղթող չլինի։