Նա պետք է կարիերան ավարտի Ռեալում․ Անչելոտի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է հարձակվող Կարիմ Բենզեմայի ապագայի մասին հարցին։
35-ամյա ֆրանսիացու պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի վերջում, սակայն, ենթադրվում է, որ ակումբը շահագրգռված է շարունակել համագործակցությունը «Ոսկե գնդակի» դափնեկրի հետ:
«Բենզեմայի ապագա՞ն.․․ Կարիմը «Ռեալի» լեգենդն է, և ակումբի լեգենդները, ինչպես ասացի, պետք է խաղան այստեղ մինչև իրենց խաղային կարիերայի ավարտը»,- ասել է իտալացի մազրիչը «Մալյորկայի» հետ հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում։ Ի դեպ, Բենզեման այս խաղը բաց կթողնի վնասվածքի պատճառով։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 21 հանդիպումներում խփել է 13 գոլ:
Աղբյուր ArmSport.am