Դա իմ որոշումն էր․ Փոթերը խոսել է Օբամեյանգի՝ ՉԼ-ի համար հայտացուցակում չընդգրկելու մասին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը մեկնաբանել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգի` Չեմպիոնների լիգայի հայտացուցակից դուրս մնալը։
«Օբամեյանգը դուրս է մնացել հայտից՝ առանց որևէ սխալ բան անելու: Ինչպիսին էլ լինի լուծումը, վիճահարույց հարցեր միշտ կլինեն:
Դա իմ որոշումն էր և դա կոշտ որոշում է: Ես Օբամեյանգի դեմ ոչինչ չունեմ։ Ես հասկանում եմ նրա հիասթափությունը, բայց ես պատասխանատու եմ այդ որոշումները կայացնելու և խաղացողին փոխանցելու համար: Նա լավ է հաղթահարել այս իրավիճակը, այսօր մարզվել է»,- Փոթերի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը «Չելսին» չկարողացավ հաղթել «Ֆուլհեմին». լոնդոնյան դերբին ավարտվեց 0-0 հաշվով:
Աղբյուր ArmSport.am