Կազեմիրոն պատմել է, որ ամբողջ կարիերայում իր անունը սխալ են գրել
ՄՅՈՒ-ի բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն պատմել է, թե իր անունն ինչպես է ճիշտ գրվում․
«Բանն այն է, որ իմ անունը Կառլոս Էնրիկե Կազիմիրո, «ի» տառով։
Երբ ես խաղում էի «Սան-Պաուլու» ակումբում, ակումբն անունը սխալ գրեց՝ «ե» տառով։ Ես այդ խաղը շատ լավ անցկացրեցի և որպես սնահավատ մարդ ասացի՝ «Իմ անունը գրեք «ե» տառով, եթե այդպես ես լավ եմ հանդես գալիս»,- պատմել է 30-ամյա ֆուտբոլիստը։
Աղբյուր ArmSport.am