Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հաղթել է Ալանտես Ֆոքսին և պաշտպանել չեմպիոնական գոտին
Անպարտելի հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը (29-0) սուպերթեթև քաշային կարգում պաշտպանել է NABA և NABF չեմպիոնական գոտիները՝ դժվարին մենամարտում մրցավարների որոշմամբ հաղթանակի հասնելով Ալանտես Ֆոքսի նկատմամբ։
Բռնցքամարտիկները մենամարտել են Մոնրեալի Eye Of The Tiger Management բռնցքամարտի երեկոյի ընթացքում։ Մրցավարները 10-ռաունդանոց մենամարտի արդյունքում 95-95, 98-92, 98-92 հաշվով հաղթանակը շնորհել են Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկին։
Մենամարտից հետո Բազինյանը ռինգ է դուրս եկել հատուկ շապիկով՝ նվիրված իր հայրիկին, որն ավելի վաղ հեռացել էր կյանքից։
«Մենք հաղթեցինք միասին»,- գրել է Բազինյանը սոց․ցանցի իր էջերում՝ տեղադրելով այս տեսանյութը։
Սա Բազինյանի 29-րդ հաղթական մենամարտն էր կարիերայում, ինչի շնորհիվ նա ավելի է մոտենում WBA-ի չեմպիոնական մենամարտին։