Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին կարող է տուգանվել Սաուդյան Արաբիայում օրենքը խախտելու համար
«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը կարող է տուգանվել Սաուդյան Արաբիայի՝ պարկեշտության մասին օրենքը խախտելու համար, Tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է իսպանական Marca պարբերականը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ տուգանքի պատճառ կարող են դառնալ չափազանց բաց զգեստները, որոնք կրում է ֆուտբոլիստի ընկերուհին Սաուդյան Արաբիայում։ Մասնավորապես, նա հանրությանն է ներկայացել աբայայով, սակայն խորը լանջաբացվածքով ու երկար բացվածքով, որը չէր թաքցնում մոդելի ոտքերը։
2019 թվականին Սաուդյան Արաբիայում ընդունվել է հանրային պարկեշտության պահպանման մասին օրենքը, որով կանանց խորհուրդ է տրվում հանրային վայրերում կրել ազատ հագուստ, որը կծածկի թևերն ու ոտքերը։ Այս օրենքը խախտելու դեպքում նախատեսված է տուգանք։ Ընդ որում՝ այն առաջին անգամ խախտելու դեպքում սահմանվում է տուգանք 100 ռիալի չափով (մոտ €25), իսկ երկրորդ անգամ խախտելու դեպքում՝ 200 ռիալի չափով (մոտ €50)։