Ազարը 18-րդ անգամ վնասվածք է ստացել Ռեալի կազմում
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը հերթական վնասվածքն է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը, խաղացողի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի վնասվածք։ Բելգիացու վերականգնման ժամկետները չեն հաղորդվում:
Նշենք, որ սա Ազարի արդեն 18-րդ վնասվածքն է մադրիդյան թիմի կազմում։ 32-ամյա Ազարը հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնների կազմում 2019 թվականից, երբ Մադրիդի «Ռեալը» «Չելսիին» վճարեց 115 միլիոն եվրո՝ նրան ձեռք բերելու համար:
Այդ ժամանակից ի վեր բելգիացին 18 անգամ վնասվածք է ստացել, որոնցից 17-ից հետո բաց է թողել առնվազն մեկ հանդիպում: Ազարը վնասվածքի պատճառով բաց է թողել ընդհանուր առմամբ 74 խաղ։
Աղբյուր ArmSport.am