Ուրարտուն նորեկ ունի
Երևանի «Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ ունի: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոյի հետ։ 26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել ուկրաինական այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Խարկովի «Մետալիստ»-ը և Դոնեցկի «Օլիմպիկը», ինչպես նաև իսպանական «Էլչե», «Վալենսիա II» և «Լեյդա Էսպորտիու» թիմերը: Պաշտպանը «Ուրարտու» է տեղափոխվել Կրիվորոժսկի «Կրիվբասից»:
Ողջունում ենք Իվան Զոտկոյին «Ուրարտուում» և մաղթում հաջող ելույթներ մեր թիմի կազմում։ Նշենք, որ նա հանդես կգա 31 համարի խաղաշապիկով»,-ասված է հայտարարությունում։