Երկու թոփ ակումբ հետաքրքրված է Նապոլիի հարձակվողով
«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ը։
Ըստ ESPN-ի, որը ծանոթ է «Նապոլիի» ֆինանսական պահանջներին, հարձակվողի համար նվազագույնը 100 միլիոն եվրո կպահանջվի, իսկ ավելի փոքր գումարի դեպքում խաղացողը չի վաճառվի:
Օսիմհենի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն։
«Նապոլին» 2020 թվականին 70 միլիոն եվրոյով «Լիլից» գնեց Օսիմհենին: Ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում «Նապոլիի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am