«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կբացվի գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոնը
Փետրվարի 6-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բացվելու է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոնը:
Ախտորոշումից մինչև բուժում ու վիրահատություն, վերականգնողական փուլից մինչև երկրորդային կաթվածի կանխարգելում` միջազգային չափորոշինչներին համապատասխան բուժծառայությունը կենտրոնում մատուցվելու է ամբողջովին անվճար:
Գերժամանակակից տեխնիկայով զինված կենտրոնում աշխատելու են արտասահմանյան առաջատար կլինիկաներում վերապատրաստում անցած մասնագետները: