Բլինքենը հետաձգել է իր այցը Չինաստան․ պատճառը հայտնի է
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է իր այցը Չինաստան այն բանից հետո, երբ ԱՄՆ երկնքում հայտնվել է «լրտեսական» օդապարիկ, որը, ենթադրում են, թե չինական է, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան նախատեսված էր փետրվարի 3-ին:
ԱՄՆ երկնքում օդապարիկի հայտնվելը Վաշինգտոնը համարել է ԱՄՆ ինքնիշխանության ակնհայտ խախտում: Ռազմական ղեկավարները քննարկել են օդապարիկը խոցելու հարցը,, բայց հետո դա խորհուրդ չեն տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ բեկորների ռիսկից խուսափելու համար: