Միջազգային քննարկում՝ Ռուսաստան-Արևմուտք առճակատման ու Հայաստանի մասին․ ՈւՂԻՂ
Երևանում տեղի է ունենում միջազգային կլոր սեղան-քննարկում «Հայաստանը և Ռուսաստան-Արևմուտքի գլոբալ առճակատումը. 2022 թվականի արդյունքները» խորագրով։
Միջոցառմանը հայկական կողմից մասնակցում են առաջատար փորձագետներ, քաղաքական գործիչներ, լրատվամիջոցների ղեկավարներ։ Ռուսական կողմից՝ Մոսկվայի Կարնեգի կենտրոնի նախկին տնօրեն Դմիտրի Տրենինը (առցանց), Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը, քաղաքագիտության դոկտոր Ալեքսեյ Տոկարևը և այլք։
Քննարկումը կազմակերպել է՝ ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը, Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի հետ համատեղ։