Իբրահիմովիչը ութամսյա ընդմիջումից հետո առաջին մարզումն է անցկացրել Միլանի ընդհանուր խմբում
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ ժամանակներս կարող է վերադառնալ խաղադաշտ։
2022/2023 մրցաշրջանում շվեդը ֆուտբոլիստը դեռ չի խաղացել «Միլանի» կազմում՝ ավելի վաղ ստացած ծնկի վնասվածքի պատճառով։
Լրագրող Անտոնիո Վիտիելոյի խոսքերով՝ այսօր՝ փետրվարի 3-ին, Զլատան Իբրահիմովիչը ութ ամիս անց առաջին անգամ մարզվել է ընդհանուր խմբի հետ։ 41-ամյա հարձակվողը ընդհանուր խմբում անցկացրել է միայն մարզման սկիզբը, որից հետո սկսել է աշխատել անհատապես։
«Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում հինգերորդն է:
Աղբյուր ArmSport.am