Ժամանակակից էսթետիկ միջամտությունները՝ դարի մարտահրավեր․ Մեզոթերապիա
Մեզոթերապիան ներարկումային երիտասարդացման մեթոդ է, որի նպատակն է անհրաժեշտ կետերում մաշկը սնուցել կենսական անհրաժեշտության վիտամիններով, հանքանյութերով, ամինաթթուներով և նուկլեինաթթուներով, գրել է Aysor.am-ը։
Երիտասարդացնող ծրագրերի շրջանակում՝ մեզոթերապիայի ժամանակ, մաշկի մեջ ներարկվում են հատուկ ընտրված մեզոկոկտեյլներ. հատկապես ընտրվում են այն նյութերի կոկտեյլները, որոնք անհրաժեշտ են տվյալ խնդրով այցելուի համար:
Մեզոթերապիան, ի տարբերություն երիտասարդացման այլ մեթոդների, ունի մի շարք գերակա առավելություններ՝
ցավի բացակայություն,
տարիքային սահմանափակումների բացակայություն,
բարձր համատեղելիություն այլ էսթետիկ միջամտությունների հետ,
կարճ վերականգնողական շրջան։
Մեզոթերապիայի պրոցեդուրան ակտուալ է հետևալ ցուցումների դեպքում՝
մաշկի չորություն,
մաշկի տոնայնության կորուստ,
լայնացած ծակոտիներով յուղոտ մաշկ,
տարիքային և միմիկայի գծերի առկայություն,
աչքերի տակ մուգ շրջանակներ,
աչքերի տակ ճարպագնդերի առկայություն։
Այս միջամտությունը կատարվում է ցավազրկող քսուքի օգնությամբ, իսկ մեկ այցի տևողությունը 60 րոպե է։
Մեզոթերապիայի տեսանելի և երկարաժամկետ արդյունքի համար մասնագետները խորհուրդ են տալիս կուրսային տարբերակը՝ 5-10 այցելություն։
Մեզոթերապիան լայն կիրառում է գտել նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝
նիհարեցում՝ պայքար տեղային ճարպագոյացությունների, ցելյուլիտի դեմ, կրկնակզակի հեռացում,
տրիխոլոգիա՝ մազարմատների ամրացում և մազաթափության կանխում։
Իր բարենպաստ ազդեցության շնորհիվ մեզոթերապիան լայն տարածում է գտել նաև տրիխոլոգիայում: Ժամանակակից մեզոկոկտեյլները օգնում են ամրացնել մազարմատները և հասնել մազաթափության կանխման շատ բարձր արդյունքների: