Իրանցի ռեժիսոր Փանահին ազատ են արձակել հացադուլից հետո
Իրանցի ռեժիսոր Փանահին Էվինի բանտից ազատ է արձակվել հացադուլից երկու օր անց, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ գրում է IndieWire-ը։
Նա իրեն լավ է զգում:
Նա ձերբակալվել էր 2022 թվականի ամռանը, երբ եկել էր դատախազություն՝ պարզելու մեկ այլ կինոռեժիսորի՝ Մուհամեդ Ռասուլոֆի ճակատագիրը։ Փանահին 6 տարվա ազատազրկման է դատապարտվել 2010 թվականին «հակակառավարական գործունեության համար»։ Բայց հետո ռեժիսորը ստիպված չի եղել պատիժը կրել ճաղերի հետեւում։
2000 թվականին Փանահին ստացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Շրջանակ» ֆիլմի համար, 1995 թվականին՝ Կաննի կինոփառատոնում մրցանակ՝ «Սպիտակ գնդակ» ֆիլմի դեբյուտի համար։ 2006 թվականին Բեռլինալեի «Արծաթե արջի» է արժանացել «Օֆսայդի» համար։