ԱՄՆ-ում երեք ռեփերների մարմիններն են գտել համերգի չեղարկումից հետո
ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում երեք ռեփերների մահացած են գտել՝ գրեթե երկու շաբաթ առաջ համերգը չեղարկելուց հետո։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Detroit News-ը։
Հինգշաբթի օրը՝ փետրվարի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում, երեք տղամարդու դիեր են հայտնաբերվել Հայլենդ պարկի լքված բազմաբնակարան շենքի նկուղում: Ըստ հրապարակման՝ խոսքը 28-ամյա Արմանի Քելիի, 31-ամյա Դանթե Ուիկերի և 31-ամյա Մոնտոյա Գիվենսի մասին է։ Ինչպես պարզաբանել է թերթի աղբյուրը, տղամարդիկ գնդակահարվել են։
Ռեփերներն անհետացել են հունվարի 21-ին։ Այդ օրը Քելլին ու Ուիկերը պետք է ելույթ ունենային տեղի ակումբում, և նրանց հետ եկավ նաև վերջինիս ընկեր Գիվենսը։ Սակայն մեկնարկից քիչ առաջ համերգը չեղարկվել է տեխնիկական պատճառներով։ Դրանից հետո Քելլին ասել է իր նշանածին, որ պատրաստվում է այլ վայր գտնել ներկայացման համար, և դադարեցրել է շփվելը։
Ավելի ուշ ոստիկանությունը Քելիի մեքենան հայտնաբերել է 15-ամյա մի երիտասարդի մոտ, ով ձերբակալվել է։ Սակայն մեքենայի մեջ կռվի հետքեր չեն հայտնաբերվել։ Եվս մի քանի օր անց իրավապահներին հաջողվել է հետևել անհետ կորածների բջջային հեռախոսներին. ազդանշանը նրանց տարել է լքված շենք, որտեղ հետագայում հայտնաբերվել են դիերը։
Հայտնի է, որ տղամարդիկ ծանոթացեկ էին բանտում, որտեղ հայտնվել էին զինված կողոպուտի և գողության համար։