Գրիգորի Լեպսը ռեստորան է բացել
Ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը որոշել է գնալ դերասան Սերգեյ Սվետլյակովի ճանապարհով և բացել Կիևում սեփական ռեստորանը: Երգիչն իր նոր ռեստորանային համալիրում ուկրաինացի աստղերի համար կազմակերպել է աղմոտ երեկույթ: Խնջույքին ներկա է եղել նաև երգչուհի Անի Լորակը, ով ռեստորանային համալիր է եկել իր ամուսնու հետ:
Ինքը` Գրիգորի Լեպսը, հանդիսականների առաջ ներկայացավ միայն մեկ ժամ անց՝ կատարելով մի շարք երգեր:
Անի Լորակն արտահայտել է իր հիացմունքը. «Սարսափելի էր, սակայն ես արդեն սովորել եմ այդ ամենին: Ես այսօր հյուր եմ: Գրիգորին ինձ զանգեց և ասաց, որ գամ և իր կողքին լինեմ: Ես էլ համաձայնվեցի»: